10 ժամ շարունակ ջուր չի լինի հետևյալ հասցեներում

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է սպառողներին, որ այսօր կլինեն երկարատև ջրանջատումներ, որոնք պայամանվորված են վթարային աշխատանքներով:

Հասցեներ.

ս.թ. օգոստոսի 15-ին ժամը 10։00-22:00 կդադարեցվի Շիրակի մարզի Աշոցք համայնքի՝ Աշոցք եւ Կարմրավան գյուղերի, ինչպես նաեւ Զույգաղբյուր գյուղի՝ Կոճոռ թաղամասի՝ ջրամատակարարումը:

Ժամը 10:00-20:00 կդադարեցվի նաև Երևանի Ավան վարչական շրջանի Ավան 4, 7 փողոցների՝ իրենց նրբանցքներով, Շահինյան փող. 5-րդ նրբանցքի և 12-րդ պոլիկլինիկայի ջրամատակարարումը։

Ժամը 10։00-18:00 կդադարեցվի Վայոց ձորի մարզի Եղեգնաձոր քաղաքի՝ Բաղդասարյան, Թամանցիների, Տեր-Առաքելյան, Մուրացանի, Ալավերդյան, Սյունիքի, Վ. Համբարձումյան, Պռոշյան, Գլաձորյան փողոցների եւ նրբանցքների, Զորավար Վարդան 20-35 համարների, Նորավան թաղամասի եւ Երեւանյան խճուղու ջրամատակարարումը:

Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության եւ կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:

Հավանե՞լ եք նյութը. Կիսվեք ընկերների հետ