1.5 ամյա փոքրիկը իր վրա է շուռ տվել տաք ապուրով կաթսան. ցավոք, նա մահացել է

Ինչպես հայտնում է «Московский комсомолец»-ը, Մոսկվայում ողբերգական դեպք է տեղի ունեցել. 1.5-ամյա երեխան տաք ապուրով կաթսան շրջել է իր վրա և ստացած այրվածքներից մահացել։

Միջադեպը տեղի է ունեցել սեպտեմբերի 7-ին՝ Մուրանովյան փողոցի տներից մեկում։ Ծնողները տանն են եղել։ Հայրը խոհանոցում նստած է եղել, երբ երեխան պատուհանագոգին սառչող ապուրով լի կաթսան շրջել է իր վրա։

Հայրն անմիջապես շտապօգնություն է կանչել։ Մինչև բժիշկների ժամանելը ծնողները փորձել են օգնել երեխային՝ սառը ջուր լցնելով նրա վրա։

Երեխային հոսպիտալացրել են մոսկովյան հիվանդանոցներից մեկը։ Այրվել է երեխայի մարմնի մակերեսի 60 տոկոսը։ Երեխայի կյանքը փրկել չի հաջողվել։

Հավանե՞լ եք նյութը. Կիսվեք ընկերների հետ