Օգոստոսի 12-ին գազ չի լինի. «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն զգուշացնում է

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է սպառողներին, որ կատարվելու են պլանային աշխատանքներ:

Օգոստոսի 12-ին, ժամը 10.00-ից մինչև ժամը 14.00-ն կդադարեցվի Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի Արշակունյաց պողոտայի հարակից առանձնատների, իսկ ժամը 09.00-ից մինչև ժամը 17.00-ն՝ Սյունիքի մարզի Խաչինա և Լեռնաձոր համայնքների գազամատակարարումը:

«Գազպրոմ Արմենիա»-ն հայցում է գազասպառողների ներողամտությունը և խնդրում պահպանել անվտանգության կանոնները:

Գազանջատման և գազամատակարարման վերականգնման վերաբերյալ լրացուցիչ տեղեկություններ ստանալու նպատակով բաժանորդները կարող են զանգահարել 1-04 հեռախոսահամարով:

Նշենք, որ «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է նաև պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով ս.թ. օգոստոսի 14-ին ժամը 09.00-ից մինչև ժամը 19.00-ն Երևան քաղաքի Արաբկիր վարչական շրջանի Բաբայան-Արաբկիր-Գրիբոյեդով-Ազատության ..փողոցներով պարփակված թաղամասի, ժամը 10.00-ից մինչև ժամը 15.00-ն՝ Շիրակի փողոցի 1ա շենքի թիվ 1-ին, 2-րդ, 3-րդ մուտքերի, Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի Միկրոշրջան թաղամասի գազամատակարարման դադարեցման մասին:

Հավանե՞լ եք նյութը. Կիսվեք ընկերների հետ