Քիմ Քարդաշյանն այսօր կայցելի «Նոյ» գործարան. ահա թե ինչ նվեր է նրա համար պատրաստել Գագիկ Ծառուկյանը

Ինչպես հայտնում է ArmDaily.am-ը, այսօր ամերիակահայ աստղ Քիմ Քարդաշյանն այցելելու է «Նոյ» գինու և կոնյակի գործարան, որը պատկանում է Գագիկ Ծառուկյանին: Գործարանը անվանական տակառիկ է պատրաստել Քիմի համար, որի դիզայնը մի քանի անգամ փոփոխվել է, քանի որ վերջինիս սրտով չի եղել:


«Նոյ» գործարանից խմբագրությունը փորձեց տեղեկությունները ճշտել, սակայն գործարանի աշխատակիցներն այսօր շատ խառն էին և ոչ ոք չկարողացավ հարցերին պատասխանել՝ պատճառաբանելով, որ հյուրեր ունեն:

Հիշեցնենք, որ վերջին օրերին Քիմ Քարդաշյանը՝ քրոջ և երեխաների հետ Երևանում է գտնվում: Ահա թե ինչ լուսանկարներ են նրանք հրապարակում.

Հավանե՞լ եք նյութը. Կիսվեք ընկերների հետ