Տեսեք՝ ինչեր են պայթեցվելու… նոր մшհեր կլինեն․ Սեդա Սաֆարյան

Փաստաբան, Մարտի 1-ի գործով տուժողի ներկայացուցիչ Սեդա Սաֆարյանը Factor TV-ի եթերում խոսել է մի քանի թեմաների շուրջ, նաև իր կարծիքն է հայտնել Գեորգի Կուտոյանի դեպքի վերաբերյալ․

«Թող Աստված տա՝ սխալվեմ, բայց ես վստահ չեմ, որ կիմանանք ճշմարտությունը։ Ա՛յ, եթե Հայկ Հարությունյանի մասին իմանայինք ճշմարտությունը, մյուս երկու մահվան դեպքերը չէին ծնվի։ Դեռ խոսակցություններ կան, տեսեք՝ ոնց է պայթեցնելու, տեսեք՝ ինչեր են պայթեցվելու… Այսինքն՝ այնպիսի բաներ են լինելու, որոնք հասարակության մեջ հնչեղություն կունենան»,- ասել է նա:

Հարցին, թե չի՞ բացառում, որ նոր մшհեր կլինեն, փաստաբանը պատասխանել է. «Ես կարծում եմ, որ՝ այո՛. իմ ընկալմամբ և այն, ինչ-որ լսում եմ շրջապատումս: Շատերն այսօր ակնկալում են, որ քաղաքական իրավիճակ կփոխվի, և մտածում են, որ այս ամենը կազդի դրա վրա, որովհետև հաճախ են ասում՝ թեժ աշուն է լինելու, թեժ ամառ է լինելու։ Բայց ես կուզեմ հանդարտվեն ու ամեն մեկն իր գործով զբաղվի: Մեր երկիրը չի գտնվում այն վիճակում, որ մենք այսպես ցնցումների մեջ գցենք իրար»․

 

Մանրամասները՝ տեսանյութում:

Հավանե՞լ եք նյութը. Կիսվեք ընկերների հետ