Տեսանյութեր՝ դեպքի վայրից. դին հայտնաբերել է կինը. նոր մանրամասներ՝ Գերոգի Կուտոյանի սպանության դեպքի վերաբերյալ

Քիչ առաջ  ԱԱԾ նախկին տնօրեն Գերոգի Կուտոյանի սպանության դեպքի վայր եկավ ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանը։ Նրան ոստիկանները ներս թողեցին։ Այժմ նա կանգնած է այդ շենքի բակում և լաց է լինում։

«Գեորգի Կուտոյանի դին հայտնաբերել է նրա կինը». ՔԿ պաշտոնյա

ԱԱԾ նախկին տնօրեն Գեորգի Կուտոյանի դին հայտնաբերել է նրա կինը: Այդ մասին հունվարի 20-ին լրագրողների հետ կարճ զրույցում ասաց Քննչական կոմիտեի նախագահի տեղակալ-հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության պետ Արթուր Մելիքյանը:

Ըստ նրա՝ քննիչների ժամանման պահին բնակարանում եղել են կինը և հայրը: Սպանություն է, թե ինքնասպանություն, տվյալ պահին դեռ չկա: Դեպքի վայրի զննությունը դեռ շարունակվում է: Այն կշարունակվի 1-1,5 ժամ:

«Գեորգին շատ բան գիտեր Սերժ Սարգսյանի և ԱԱԾ-ի մասին»

«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ հիմնադիր, ծրագրերի համակարգող, Հանրային խորհրդի անդամ Դանիել Իոաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Գեորգի Կուտոյանը ոʹչ օլիգարխ էր, ոʹչ կերակրատաշտից լափող: Չուներ անձնական թշնամիներ, համեստ կյանքով էր ապրում: Բայց Գեորգին շատ բան գիտեր Սերժ Սարգսյանի և ԱԱԾ-ի մասին: Շատ-շատ բան: Ողորմի»:

«Հելսինկյան ասոցիացիա» իրավապաշտպան ՀԿ նախագահ Նինա Կարապետյանցը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Բազմիցս առիթ եմ ունեցել ասելու, որ Հայկ Հարությունյանը վերջին «զոհը» չի լինելու։ Սա էլ ևս մեկ ապացույց»։

Հավանե՞լ եք նյութը. Կիսվեք ընկերների հետ