Վրեժ Կիրակոսյանի փայլուն կատարումը ռուսական «Ձայնը» նախագծում․․․ժյուրիի անդամները տպավորված էին

Վրեժ Կիրակոսյանը ելույթ է ունեցել Ռուսական Առաջին ալիքով հեռարձակվող «Ձայն»-ը նախագծի 8-րդ եթերաշրջանի կույր լսումների վերջին օրը՝ ներկայացնելով կոմպոզիտոր Գրեգորիո Ալլեգրիի «Miserere» ստեղծագործությունը։ Վրեժի ելույթի ժամանակ ժյուրիի անդամներից պտտվեց միայն հայտնի պրոդյուսեր եւ կոմպոզիտոր Կոնստանտին Մելաձեն։

«Կարող եմ բացատրել, թե ինչու պտտվեցի։ Դուք չհանձնվեցիք։ Երեւում էր, որ մարդիկ չեն պտտվում եւ շատ կատարողներ այս էտապում հանձնվում են։

Տեսնում են, որ շանսեր չկան եւ սկսում են ավելի ու ավելի վատ երգել։ Դուք պայքարեցիք մինչեւ վերջ։ Եվ հենց վերջին նոտան էլ խոսում է ձեր լավատեսության եւ բնավորության մասին», — ասաց Մելաձեն։

Տեսանյութը դիտեք ստորև․

Հավանե՞լ եք նյութը. Կիսվեք ընկերների հետ