Վարչապետի անդրադարձը՝ Գեորգի Կուտոյանի մահվան դեպքին

Արդեն տեղեկացրել էինք, որ հայտնաբերվել է ԱԱԾ նախկին պետ Գեորգի Կուտոյանի դին՝ հրազենային վիրավորումներով:

Կառավարությունն ամեն ինչ կանի Կուտոյանի մահվան հանգամանքները բացահայտելու համար. վարչապետի աշխատակազմ

ՀՀ կառավարությունն իր լիազորությունների շրջանակում ամեն ինչ կանի ԱԱԾ նախկին տնօրեն Գեորգի Կուտոյանի մահվան հանգամանքները լիարժեք բացահայտելու համար: Այս մասին տեղեկացրել են ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից. «ՀՀ վարչապետը ցավում է յուրաքանչյուր քաղաքացու մահվան կապակցությամբ և ցավակցում է յուրաքանչյուր սգակիր ընտանիքի: ՀՀ վարչապետը ցավում է Գեորգի Կուտոյանի մահվան կապակցությամբ և ցավակցում Կուտոյանների սգակիր ընտանիքին: Նաև երաշխավորում, որ կառավարությունն իր լիազորությունների շրջանակում ամեն ինչ կանի Գեորգի Կուտոյանի մահվան հանգամանքները լիարժեք բացահայտելու համար»:

Հավանե՞լ եք նյութը. Կիսվեք ընկերների հետ