Վարչապետը դուստրերի և Հայկ Մարությանի ընտանիքի հետ թատրոն է գնացել

Վարչապետը թատրոն է գնացել Հայկ Մարությանի ընտանիքի հետ։

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր դուստրերի` Մարիամի, Շուշանի և Արփիի հետ այցելել է Երևանի Հրաչյա Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոն: Այս մասին հայտնում է ՀՀ վարչապետի մամուլի ծառայությունը։

«Նրանք դիտել են «Ձուկն առանց ջրի կամ suicide» մեկ գործողությամբ տրագիկոմիկական ֆանտազիա ժանրի ներկայացումը»,– նշված է հաղորդագրության մեջ։

Ներկայացումը բեմադրվել է Լևոն Մութաֆյանի և Արմեն Խանդիկյանի համատեղ պիեսի հիման վրա, բեմադրության հեղինակն է Արմեն Խանդիկյանը:

 

Հավանե՞լ եք նյութը. Կիսվեք ընկերների հետ
error: Content is protected !!