Սկեսուրի լարված հարաբերությունների պատճառով՝ հարսը ասեղ է կուլ տվել

Արարատի մարզում արտակարգ դեպք է տեղի ունեցել:

Ինչպես հայտնում է Sputnik Արմենիան, Արարատի մարզի գյուղերից մեկի 28-ամյա բնակչուհին տեղափոխվել է բուժհաստատություն, քանի որ ասեղ է կուլ տված եղել։

Նա այդ քայլին դիմել է կյանքին վերջ տալու մտադրությամբ։

Ըստ գյուղում շրջանառվող լուրերի’ աղջկա և սկեսրոջ միջև հարաբերությունները լարված են ու հաճախ են ընտանեկան միջադեպեր լինում։

Հենց այս, թե այլ պատճառներով է աղջիկը դիմել այդ ծայրահեղ քայլին, կպարզեն իրավապահները։

Հավանե՞լ եք նյութը. Կիսվեք ընկերների հետ
error: Content is protected !!