Սա շատ բան է պարզաբանում․ Ով և ինչ պատճառով էր Կուտոյանին կանչել Լոնդոնից

«Մեկ Հայաստան» կուսակցության ղեկավար Արթուր Ղազինյանը գրում է․

ՀՀ նախկին ոստիկանապետ, գեներալ Հայկ Հարությունյանի դեպքի փաստով հարուցվել էր քրեական գործ՝ ինքնասպանության հասցնելու հանցակազմով:

Անցել է 6 ամիս, սակայն որևէ տեղաշարժ չկա այս քրեական գործում: Նախաքննական մարմինը, կարծում եմ, չի կարողանում գտնել այն հարցի պատասխանը, թե ով կամ ինչը կարող էր ստիպել փորձառու և ամուր զինվորականին ինքնասպանություն գործել . . .

ԱԱԾ նախկին տնօրեն Գեորգի Կուտոյանի դեպքով հարուցվել է քրեական գործ՝ նույն հոդվածով . . .

Ինչ որ «անտեսանելի հզոր» ուժ կոտրում է ամուր և հավասարակշռված մարդկանց կամքն ու ոգին և ստիպում նրանց վերջ տալ իրենց կյանքին:

Հ.Գ. եթե հասկանանք, թե ով և ինչ պատճառով էր Կուտոյանին կանչել Լոնդոնից, ապա ամեն ինչ կընկնի իր տեղը:

Հ.Գ.2 ԱԱԾ-ից կորած թղթապանակները գտնվեցի՞ն․․․

Հավանե՞լ եք նյութը. Կիսվեք ընկերների հետ