Սարսափելի վթար. մեքենայից դուրս են բերել վարորդի մոխրացած դին

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը՝ այսօր  Կոտայքի մարզում դաժան և ողբերգական վթար է տեղի ունեցել: Ժամը 07։10-ի սահմաններում ԱԻՆ փրկարար ծառայության 911 և ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոններ ահազանգ է ստացվել, որ Երևան-Սևան ավտոճանապարհի 35-րդ կմ հատվածում՝ Չարենցավանի վարչական տարածքում, ավտոմեքենա է այրվում։

Պարզվել է, որ BMW X5 մակնիշի 50 ՕՏ 101 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Սևան ընթանալիս բախվել է КамАЗ մակնիշի՝ դիզվառելիք տեղափոխող ավտոմեքենայի հետնամասին։ Բախման հետևանքով ավտոմեքենայում հրդեհ է բռնկվել, և BMW X5-ն ամբողջովին վերածվել է մոխրակույտի։

Հրշեջ-փրկարարները, մարելով կրակը, ավտոմեքենայի մեջ հայտնաբերել են վարորդի՝ ամբողջովին մոխրացած դին։

Կայքի տեղեկություններով՝ ավտոմեքենան վերցվել էր վարձույթով։ Օպերատիվորեն դեպքի վայր ժամանած Չարենցավանի հիվանդանոցի բժիշկներն առաջին բուժօգնությունն են ցուցաբերել КамАЗ-ի վարորդին, ապա տեղափոխել հիվանդանոց։

Հավանե՞լ եք նյութը. Կիսվեք ընկերների հետ