Ռոբերտ Քոչարյանը քիչ առաջ շտապ տեղափոխվել է հիվանդանոց

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը քիչ առաջ տեղափոխվել է «Իզմիրլյան» ԲԿ։ Քոչարյանի պաշտպանական թիմի անդամ Հովհաննես Խուդոյանը տեղեկացրել է, որ երկրորդ նախագահը պետք է վիրահատվի՝ նշելով, որ այլ մանրամասներ հայտնել չի կարող։ Այն հարցին, թե արդյո՞ք վիրահատական միջամտության անհրաժեշտության մասին հայտնի է դարձել երկրորդ հետազոտությունից հետո, Խուդոյանը նշեց. «Հավանաբար։ Վստահ չեմ, բայց կարծես թե ՝ այո»։ Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանը «Փաստինֆո»-ին հայտնեց, որ Ռոբերտ Քոչարյանի առողջական վիճակը նորմալ է։

Похожее изображение

«Առանձնապես ոչ մի լուրջ բան չկա։ Գիտենք, որ կարճ ժամանակ անց նա դուրս կգրվի և կվերադառնա իր բնականոն կյանքին»,֊ասաց Ալումյանը։

Նշենք, որ Ռոբերտ Քոչարյանը երկու անգամ արդեն տեղափոխվել էր «Իզմիրլյան» բժշկական կենտրոն՝ հետազոտություն անցնելու նպատակով։

Հավանե՞լ եք նյութը. Կիսվեք ընկերների հետ