Ռոբերտ Քոչարյանը դատի է տվել Նիկոլ Փաշինյանին․ հայտնի է պատճառը և պահանջվող գումարի չափը

ԼՈՒՐԵՐ.com-ից տեղեկանում ենք այն մասին, որ ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը հայցադիմում է ներկայացրել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ հրապարակայնորեն արտահայտված զրպարտությունից պատիվը և արժանապատվությունը պաշտպանելու պահանջի մասին:

Դատական տեղեկատվական համակարգից:

Հայցադիմումը դատարան ներկայացվել է ապրիլի 3-ին և մակագրվել է դատավոր Տիգրան Գրիգորյանին։

Քոչարյանը պահանջում է 2 մլն դրամի չափով փոխհատուցում՝ զրպարտություն արտահայտող հայտարարությունների համար, որոնք Փաշինյանը հնչեցրել է հանրաքվեի քարոզարշավի ժամանակ:

Հավանե՞լ եք նյութը. Կիսվեք ընկերների հետ