Պարետը խոսել է խիստ սահմանափակումների ռեժիմին վերադառնալու մասին

Պարետ Տիգրան Ավինյանը ճեպազրույցի ընթացքում հայտնել է, որ թեստավորումների ծավալը մեծացնելուն ուղղված աշխատանքները շարունակվում են:

«Առողջապահական համակարգն այս պահին սպասարկում է բավականին մեծ ծավալով դեպքերի, նաև փոփոխվել է դեպքերի ցուցումները, թե ինչ դեպքեր է սպասարկելու համակարգը: Այնուամենայնիվ, ծանր և ծայրահեղ դեպքերը սպասարկվում են առողջապահական համակարգի միջոցով, և այս կարողությունները շարունակաբար զարգացվում են»,- ասաց Տ. Ավինյանը:

Պարետը՝ սահմանափակումների ռեժիմի վերադարձի մասին

Նա նշեց, որ նախաձեռնել են նաև թեստավորման արտադրություն ՀՀ-ում, ներկրված 100 հազար ռեագենտների թեստերի արտադրությունն արդեն իսկ մեկնարկել է և վաղն առաջին խմբաքանակը՝ 350 թեստ, հանձնվելու է Համաճարակների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնին: «Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտի կարողությունները գնահատվում են հետևյալ կերպ՝ օրական 3000-5000 կարող է արտադրել այդ ինստիտուտը, որը հետագայում հնարավորություն է ստեղծելու բավարարել մեր իսկ պահանջարկը»,- ասաց նա:

Երկրորդ կարևոր փուլն, ըստ պարետի, եղել է մինչև մայիս ամսվա ավարտը. «Սահմանափակումների ռեժիմի վերադարձն, իհարկե, ծայրահեղ մեթոդ է և այս փուլում նմանատիպ որոշման կամ քննարկման առարկա դեռևս չունենք»,- եզրափակեց նա:

Հավանե՞լ եք նյութը. Կիսվեք ընկերների հետ