Չէր ուզում գնալ հիվանդանոցից, անգամ արտասվել է… լավ լուր՝ «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ից

«Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի ֆեյսբուքյան էջում տեղեկացնում են.

Գյումրիում բռնության ենթարկված 13-ամյա Նազելին հիվանդանոցից դուրս է գրվում

«Երեխաների պաշտպանության օրը 13-ամյա Նազելին, որն անմարդկային բռնության էր ենթարկվել Գյումրիում, այս տարվա փետրվարից երկարատև բուժումից հետո լիարժեք ապաքինվել է և այսօր պատրաստ է դուրս գրվել հիվանդանոցից։

Ինքը՝ Նազելին այսօր տրամադրություն չունի, ասում է՝ չեմ ուզում գնալ հիվանդանոցից, անգամ արտասվել է, բայց վստահ ենք, որ հիվանդանոցի պատերից դուրս նրան սպասվում է նոր ու ավելի ապահով կյանք․․․»:

Երեխաների պաշտպանության օրը՝ 13-ամյա Նազելին, որն անմարդկային բռնության էր ենթարկվել Գյումրիում այս տարվա մարտին,…

Опубликовано Sourb Astvatsamayr Medical Centre Понедельник, 1 июня 2020 г.

Հավանե՞լ եք նյութը. Կիսվեք ընկերների հետ