ՈՒՐԱԽԱԼԻ ԼՈՒՐ. Հայաստանում հիփոթեք ձևակերպելը հեշտացել է

Արդշինբանկը տրամադրում է անշարժ գույքի ձեռքբերման վարկեր «Երիտասարդ ընտանիքին՝ մատչելի բնակարան» ծրագրի շրջանակներում սկսած 10% կանխավճարից նախկին 30%-ի փոխարեն, ընդ որում՝ առանց լրացուցիչ գրավի պահանջի. չվճարված 10-20% կանխավճարի չափով Բանկն իրականացնում է կանխավճարի ապահովագրություն հաճախորդի փոխարեն:

Картинки по запросу հիփոթեք նիկոլ

«Երիտասարդ ընտանիքին՝ մատչելի բնակարան» ծրագրի շրջանակներում հաճախորդները կարող են ստանալ մինչև 24 մլն ՀՀ դրամի չափով վարկ այն դեպքում, երբ բնակելի անշարժ գույքի արժեքը կարող է կազմել մինչև 30 մլն ՀՀ դրամ: Հաճախորդը ստանում է հնարավորություն մարելու վարկը 20 տարի  մարման ժամկետում՝ նախկին 15 տարվա փոխարեն՝ վճարելով 7.35%  տարեկան տոկոսադրույք, իսկ պետության սուբսիդավորման և գույքի՝ Բանկի սեփականությունը հանդիսանալու դեպքում՝ սկսած 2.35%-ից: Ավելին, բնակելի անշարժ գույքը առաջնային շուկայից գնելու դեպքում վարկառուն կունենա նաև եկամտային հարկի վերադարձի հնարավորություն: Ամուսինների գումարային տարիքն այժմ արդեն կարող է կազմել մինչև 70 տարեկան:

Հիշեցնենք, որ Բանկը տրամադրում է անշարժ գույքի ձեռքբերման այլ վարկեր սկսած 5% կանխավճարից, մինչև 100 մլն ՀՀ դրամի չափով և մինչև 20 տարի մարման ժամկետով:

 

Աղբյուր

Հավանե՞լ եք նյութը. Կիսվեք ընկերների հետ
error: Content is protected !!