Որն էր այսօր ինքնասպան եղած բժիշկի նման արարքի պատճառը

Այսօր տեղեկացրել էինք, որ Երևանում 35-ամյա բժիշկ է ինքնասպան եղել:

Նրա ծանոթներից մեկը Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնել է, որ Երևանում բժշկի ինքասպանության հիմնական կանխավարկածը անձնական խնդիրներն են։

Մարտի 20-ին ոստիկանության մամուլի ծառայությունից Sputnik Արմենիային հաստատել էին Երևանի բժշկական կենտրոններից մեկում տղամարդու ինքնասպանության մասին լուրը։

Картинки по запросу "բժիշկ է ինքնասպան եղել"

«Ոչ մի խնջույք չի եղել, նա իր քրոջ տանն է եղել «Չերեմուշկայում»։ Նա երկար ժամանակ խոսել է հեռախոսով, ինչից հետո դուրս է եկել և նետվել պատուհանից՝ հենց քրոջ աչքի առաջ։ Քույրը վազելով ներքև է իջել, բայց նա արդեն մահացած է եղել»,-ասաց մեր զրուցակիցը։

Տղամարդն առհասարակ չէր խմում։ Ծնունդով բժիշկների ընտանիքից էր, սովորել էր Չինաստանում։ Զբաղվում էր ասեղնաբուժությամբ։

Հարցին, թե ինչով կարող էր պայմանավորված լինել նման քայլը, մեր զրուցակիցը պատասխանեց՝ ամենայն հավանականությամբ անձական խնդիրներ է ունեցել։

«Անձնական բնույթի ինչ-որ բարդություններ ուներ․․․»,- նշեց նա։

Հարազատները նույնպես չեն կարող հաստատ ասել, թե դեպքը ինչի հետ է կապված։ Նրանք չգիտեն, թե ինչ է նա խոսել հեռախոսով։ Քննիչները պարզում են կատարվածի հանգամանքները։

Ավելի վաղ լրատվամիջոցներում լուրեր էին շրջանառվում, որ մահացած բժիշկը պատուհանից նետվելուց առաջ խնջույքի է մասնակցել և հարբած է եղել։

Հավանե՞լ եք նյութը. Կիսվեք ընկերների հետ