Ով է Քիմ Քարդաշյանի երեխաների կնքահայրը, ինչ է ասել աստղը՝ Նիկոլ Փաշինյանի և ցեղասպանության մասին

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում նախօրեին տեղի է ունեցել Քիմ Քարդաշյանի երեխաների մկրտության արարողությունը։ Քիմի երեխաների կնքահայրը դարձել է Հայ առաքելական եկեղեցու 27-ամյա սարկավագ Նաիրի Սրապիոնյանը:

Նախօրեին՝ Քիմը և Քորթնի Քարդաշյանները այցելել են Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին, որտեղ Քիմը մկրտել է իր երեխաներին` տալով նրանց հայ սրբերի անուններ: Քիմ Քարդաշյանի կրտսեր որդուն՝ Փսալմին, մկրտության ընթացքում տվել են Վարդան անունը, Սեյնթին` Գրիգոր, իսկ Չիկագոյին` Աշխեն։

Իսկ ասյօր ՝ լրագրողների հետ զրույցում Քիմ Քարդաշյանը, խոսելով Հայոց ցեղասպանության  ճանաչմանն ուղղված արշավի մասին, նշել է.

«Ես միշտ եմ դա անում: Ես խոսել եմ այդ մասին նաեւ Սպիտակ տանը: Չեմ ունեցել առանձին զրույց ԱՄՆ նախագահի հետ այդ թեմայով, բայց ես խոսել եմ խորհրդականների հետ և դա իմ նպատակն է: Ես չեմ հանձնվելու»:

Նաև Քիմը պատմել է, որ Հայսատանում կերել է ամենալավ լավաշը և թել պանիրը:

Քիմն անդրադարձել է նաև Նիկոլ Փաշինյանին՝ պատասխանելով հարցին, թե ինչպես է ինքը գնահատում, որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը շատ ակտիվ է սոցիալական ցանցերում, նշել է.

«Այո, դա կարող է արդյունավետ լինել: Կարծում եմ՝ շատ լավ է, որ քաղաքական գործիչները ակտիվ են սոցիալական մեդիայում: Այսօր դա մարդկանց շփման միջոցներից մեկն է: Կարծում եմ՝ դա արդյունավետ ու շահավետ կլինի»:

 

 

 

 

Հավանե՞լ եք նյութը. Կիսվեք ընկերների հետ