Ողբերգական դեպք. 1.5 ամսական փոքրիկ է մահացել «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ում

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ոստիկանության Նոր Նորքի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում Երևան քաղաքի բնակիչ 26-ամյա Ա. Ե-ի դիմումի փաստով։

«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ում 1,5 ամսական երեխա է մահացել

Վերջինը հայտնել է, որ նոյեմբերի 30-ին ժամը 23։20 սահմաններում «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում «շնչառական խանգարումներ» ախտորոշմամբ հանկարծամահ է եղել իր 1,5 ամսական աղջիկը։ Ա․ Ե-ն ոստիկաններին հայտնել է, որ երեխան մահացել է բժիշկների կողմից իրենց մասնագիտական պարտականությունները ոչ պատշաճ կատարելու հետևանքով։

 

Հավանե՞լ եք նյութը. Կիսվեք ընկերների հետ