Ո՞վ է երեկ Նիկոլ Փաշինյանին վիրավորած Մարիամը

hraparak.am-ը գրում է.

-Այսօր ամբողջ օրը լրատվությունը Մարիամ անունով գյումրեցի կնոջ մասին էր խոսում, ով Նիկոլ Փաշինյանին ասել էր․

«Խաբեցիր մեզ, սաղ ազգիս խաբեցիր, էդքան ժիր ես, ժրություն ունես, որ խաբեցիր, հա: Սերժից ոչնչով չես տարբերվի, լավ դերասան կլինես, ուրիշ ոչինչ, ոչ մի փոփոխություն չկա, ըդպես ժպտալով մեզի ոչ մի բանի չես կրնա հասցնես»:

Ուշադիր հետևում էի գրառումներին։ Ասեմ, որ գրառողների մեծ մասը ֆեյքեր էին, որոնք այդ կնոջը համարում էին հոգեկան հիվանդ, գիժ։

Վատը գիտե՞ք որն է, երբ ֆեյքերը Նիկոլ Փաշինյանի թիկնապահների պես թույլ չեն տալիս, որ շարքային քաղաքացին հակառակ բան ասի։ Եթե հակառակ բան է ասում, ուրեմն գիժ կամ հակահեղափոխական է։ Դա առաջին դեպքը չի։

Hraparak. am-ի աղբյուրները պարզեցին, որ այդ կինը շատ վատ վիճակում է ապրում, փոփոխության մեծ հույսեր է ունեցել։

Նա փողոցներից մեկում հավաքարար է աշխատում, քրտինքով վաստակում օրվա հացի փողը։

Աղջիկ ունի, սովորում է 7 դպրոցի 9-րդ դասարանում, մայրը միայնակ է մեծացնում։

Մեր աղբյուրը հայտնեց, որ վաղը զրույց կունենա Մարիամի հետ, զրույցը մանրամասնությամբ կտրամադրի մեզ։

Հիշեցնենք, որ երեկ Նիկոլ Փաշինյանը գտնվում էր Գյումրիում, և ֆեյսբուքյան լայվի ժամանակ նրան էր մոտեցել Մարիամ անունով մի կին և սկսել վիրավորել: Վարչապետը թույլ չէր տվել թիկնապահներին մոտենալ այդ կնոջը և խոստացել, որ ամեն ինչ լավ կլինի:

Հավանե՞լ եք նյութը. Կիսվեք ընկերների հետ
error: Content is protected !!