Նոր բացահայտում… «Եթե մենք ստեղից դուրս գանք օրինական․․․»… հրապարակվել է գաղտնի հեռախոսազրույցը

Օրեր առաջ կալանավայրում գտնվող Ռազմիկ Աբրահամյանին ազատ արձակեցին, սակայն նրան հանցանքի մեջ մեղադրող քաղաքացիները պահանջում են ազատազրկել նրան:

Երևանի ընդհանուր իրավասության  դատարանի Շենգավիթի նստավայրում տեղի է ունենում գինեկոլոգ Ռազմիկ Աբրահամյանի և առողջապահության նախկին փոխնախարար Արսեն Դավթյանի գործով դատական նիստը։

Նիստի սկզբում հրապարակվեց մեղադրյալներ Արսեն Դավթյանի և Ռազմիկ Աբրահամյանի հեռախոսազրույցները։

«Աբրահամյան, ես էլ էն հների տարբերությունը: Փետրվար ամսվա տարբերություններն են։ Դավթյան, ինչն ա՞ փոխվել։ Եթե մենք ստեղից դուրս գանք օրինական, հարկերն էլ հանած․․․ Լավ, նենց կանենք աշխատավարձը բացարձակ չի իջնի, բայց հարկերն էլ կհանենք։ Նախորդից չիջնես էլի»։

Ռազմիկ Աբրահամյան

Հեռախոսազրույցին հաջորդեց տեսանյութերը, որոնցում երևում է, թե ինչպես են ինչ-որ ծրարը միմյանց փոխանցում եւ զրուցում։

Դատական նիստին ներկա են նաև այն կանայք, ովքեր պնդում են, որ իրենց ապօրինաբար զրկել են իրենց երեխաներից։

Հավանե՞լ եք նյութը. Կիսվեք ընկերների հետ