Նոր բացահայտում. Գեորգի Կուտոյանի սպանությունը տեղի է ունեցել երեկ

Ինչպես արդեն հայտնել էինք ավելի վաղ,  ԱԱԾ նախկին տնօրեն Գեորգի Կուտոյանին հայտնաբերվել  են մահացած վիճակում:

Քիչ առաջ ՀՀ ՔԿ Հատուկ կարևոր գործերով քննության գլխավոր վարչության պետ Արթուր Մելիքյանը լրագրողների հետ զրույցում հայտնեց, որ նրա մահվան դեպքի առնչությամբ հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 110.1-ին մասով` ինքնասպանության հասցնելը։
ArmLur.am-ին նոր մանրամասներ են հայտնել Գեորգի Կուտոյանի մահվան դեպքից:

Մեր բացառիկ տեղեկություններով՝ Կուտոյանի հետ դեպքը տեղի է ունեցել երեկ: ArmLur.am-ի տեղեկություններով՝ դեպքի պահին, տանը մենակ է եղել, կինն ու երեխաները՝ ծնողների տանը:

Եվ այսօր, երբ կինը գնացել է տուն, նրան հայտնաբերել է այդ վիճակում:

Հավանե՞լ եք նյութը. Կիսվեք ընկերների հետ