Նիկոլ Փաշինյանը խոսել է Ղազախստանում տեղի ունեցած իրադարձությունների մասին

ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը լրագրողների հետ զրույցի ժամանակ խոսել է Ղազախստանում տեղի ունեցած իրադարձությունների մասին:

Նիկոլ Փաշինյանն ասել է.

-Որքանով ինձ են զեկուցել, կոնֆլիկտ ունեցած երկու խմբերն ազգային առումով միատարր չեն եղել, և դանակահարողների խմբի մեջ ազգությամբ նաև ղազախ քաղաքացի է եղել: Այնպես որ այստեղ ազգամիջյան որևէ կոնֆլիկտ լինել չի կարող:

Նիկոլ Փաշինյանը նաև հորդորել է լրագրողներին չտարածել կեղծ վարկածներ և լուրեր:

 

Աղբյուր՝ Մամուլ

Հավանե՞լ եք նյութը. Կիսվեք ընկերների հետ
error: Content is protected !!