Նիկոլ Փաշինյանը թաքնված էր իմ կնոջ մայրական տանը, ես նրան տեսա, և նա ասաց…

«Ազատության» ֆեսբուքյան ասուլիսի ժամանակ  «Իմ քայլը» դաշինքով ընտրված պատգամավոր Ալեն Սիմոնյանը պատմել է.

-Երբ ես և Նիկոլ Փաշինյանը ծանոթացել ենք, նա եղել է ընդհատակում, և ինչ-որ պահ կար, որ պետք է ինքը հանձնվեր, և պետք էր դա աներ այնպես, որ ընթացքում իրեն չբռնեն: Մենք նկարահանեցինք տեսանյութ, որտեղ Նիկոլ Փաշինյանը պատմեց, որ ցանկանում է քիչ անց լքել ընդհատակյա տարածքը, և տեսանյութը տեղադրեցինք, հետո ես իմ մեքենայով մոտեցա ընդհատակին:

Նիկոլ Փաշինյանը թաքնված էր իմ կնոջ մայրական տանը, ես նրան տեսա, և նա ասաց՝ «Բարև Ձեզ, ես Նիկոլ Փաշինյանն եմ… երբ նա բանտից դուրս եկավ, մեր ընկերությունը կրկին շարունակվեց:

 

Աղբյուր՝ Մամուլ

Հավանե՞լ եք նյութը. Կիսվեք ընկերների հետ