Մոր միակ զավակն էր…մանրամասներ՝ Արցախում մահացած 19-ամյա զինծառայողի վերաբերյալ

Այսօր ավելի վաղ հայտնել էինք, որ Արցախում ողբերգական դեպք է տեղի ունեցել.մահացել է 19 ամյա զինծառայող:

Արցախի զորամասերից մեկում նոյեմբերի 4-ին հրազենային վնասվածքից մահացած 19-ամյա զինծառայող Էրիկ Հարությունյանի հարազատները չեն հավատում նրա՝ ինքնասպանություն գործելու վարկածին:

Էրիկ ընտանիքը, որ ապրում է Երեւանում, նրա հետ վերջին անգամ հեռախոսով զրուցել է դեպքից մեկ օր առաջ, ոչ մի արտառոց բան չեն նկատել:

«10 րոպեից ավել խոսել է տատու հետ: Ասել է՝ լավ է, ամեն ինչ նորմալ է, առհասարակ բանակից չի բողոքել: Տատն ասում էր՝ հնարավոր չէր, որ մեր տղան էդպիսի բան աներ, մի օրվա մեջ ինչ պիտի փոխված լիներ երեխայի մոտ»,- NEWS.am-ին ասաց նրանց հարեւանուհին՝ Զինա Ավետիսյանը՝ նշելով, որ Էրիկը արձակուրդ էր եկել 20 օր առաջ, լավ տրամադրությամբ է եղել:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ ըստ քննչական կոմիտեի տարածած հաղորդագրության՝ նոյեմբերի 4-ին՝ 19:30-ի սահմանում հայտնաբերվել է պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Էրիկ Արարատի Հարությունյանը՝ կզակի շրջանում հրազենային վնասվածքով, զինվորական հոսպիտալ տեղափոխվելու ճանապարհին նա մահացել է:

Հարուցվել է քրգործ ՀՀ քրեական օրենսգրքի 110-րդ հոդվածի 1-ին մասով (իքնասպանության հասցնելը):

Հավանե՞լ եք նյութը. Կիսվեք ընկերների հետ