Մենք մեր խոսքը կասենք ռազմի դաշտում, մենք երազում ենք այդ մասին…Ադրբեջան ՊՆ-ն սպառնացել է պատերազմով

Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը մեկնաբանել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությունը, թե «Արցախը Հայաստան է և վե՛րջ»:

Картинки по запросу Զաքիր Հասանով
«Մենք մեր խոսքը կասենք ռազմի դաշտում, մենք երազում ենք այդ մասին: Եվ դա կլինի առաջիկայում: Այդ ժամանակ կտեսնենք՝ նա պատասխան կտա՞ իր խոսքերի համար, թե՞ ո՛չ»,- հայտարարել է Հասանովը՝ տեղական ԶԼՄ-ներին տված ճեպազրույցում:
Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը նաև հայտարարել է, որ Հայաստանը միայն «դատարկ խոսում է, քանի որ Երևանը մինչև հիմա չի ճանաչել ԼՂՀ անկախությունը»:

Հավանե՞լ եք նյութը. Կիսվեք ընկերների հետ