Մառոզ Մարգոն նստել է կառավարության մուտքի մոտ ու պահանջում է իր բալին…Զոհված զինծառայողների մայրերը պատրաստ են հացադուլ անել

Այս պահին լարված վիճակ է կառավարության շենքի դիմաց: Զոհված զինվորների մայրերը շրջապատել են կառավարության շենքն ու պահանջում են իրենց էլ փոխհատուցում տրամադրել, ինչպես տրամադրեցին Մարտի 1-ի զոհերի հարազատներին:

Նրանք փակել են կառավարության մուտքը, և նախարարները մեծ դժվարությամբ կարողացան մտնել ներս:

Կանանցից մեկը՝  Մարգարիտա Խաչատրյանն էլ՝ Մառոզ Մարգոն, որը համակարգում է մյուս կանանց, եկել նստել է մուտքի դիմաց ու չի շարժվում: Նա մեկ գումար է պահանջում կառավարությունից, մեկ իր զոհված որդուն է պահանջում:

Մարգարիտա Խաչատրյանը հացադուլ է սկսել:

Հավանե՞լ եք նյութը. Կիսվեք ընկերների հետ