Մանվելի նման սրիկան պետք է դատապարտվի

Էջմիածին քաղաքում վերսկսել է Մանվել Գրիգորյանի դեմ բողոքի ակցիան:

Մասնակիցները հայտարարել են, որ ժամը երեքին ավտոերթով շարժվելու են դեպի Երևան: Այժմ նրանք քայլերթ են իրականացնում Էջմիածնի փողոցներում:

Բողոքող քաղաքացիներն ասում են.

-Մանվելի նման սրիկան, ով քաղաքը 20 տարի պահել է դիկտատուրայի մեջ, պետք է դատապարտվի: Մանվելը տեղ չունի այս սուրբ քաղաքում: Մենք այն քաղաքացիներն ենք, որոնք հասարակության մեջ նման տականքին չեն հադուրժելու, մենք ապացուցելու ենք, որ էջմիածինցին իրավատեր է: Մ. Գրիգորյանն այն տականքն է, ով ժամանակին թալանել է մեր երկիրը: Մենք թույլ չենք տալու, որ նա այլևս ազատ լինի:

-Մեր նպատակն է, որպեսզի դատավորը հասկանա, որ իրավունք չունի նման մարդուն ազատ արձակել: Մենք պահանջում ենք, որ նա անհապաղ ձերբակալվի: Եթե մեր պահանջը չկատարվի, մենք կդիմենք ավելի խիստ միջոցների,- նշել են բողոքի ակցիայի մասնակիցները:

Հիշեցնենք, որ այսօր ժամը 16:00-ին Վերքաննիչ դատարանում տեղի կունենա Մանվել Գրիգորյանի դատավարությունը:

Աղբյուր՝ Մամուլ

Հավանե՞լ եք նյութը. Կիսվեք ընկերների հետ
error: Content is protected !!