Մանկավաճառ վիժվածքը նայելով դժբախտացրած մայրերի աչքերին խոսում է Աստծուց․ Լավ, բա հետո՞

Դավիթ Ջալալյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել.

На изображении может находиться: 3 человека, люди сидят

Մանկավաճառ վիժվածքը նայելով դժբախտացրած մայրերի աչքերին խոսում է Աստծուց․ Լավ, բա հետո՞։

Ոչ մի կերպ չէի ցանկանա բարձրաձայնել ՀՀ իշխանությունների թուլության և ինչ-որ տեղ անկարողության մասին, եթե մեր երկրում ծավալվող վերջին զարգացումները չհատեին բարոյական նորմերի այսպես կոչված կարմիր գծերը։

Այսօր Երեխաների ապօրինի որդեգրման գործով գլխավոր մեղադրյալ Ռազմիկ Աբրահամյանը դատարանում ծեծված դեմքով իր լուսանկարները հրապարակլեով ու դիմելով լրագրողներին ասաց, որ մեղավորը նրանք են, ովքեր իր մասին կեղծ լուրեր են հրապարակում:

Ավելին, դատական նիստից հետո «Հայոց մայրեր» ՀԿ-ի անդամները, որոնք պնդում են, որ ապօրինի որդեգրվել են նաև իրենց երեխաները, Ռազմիկ Աբրահամյանին հարցրին, թե որտեղ են իրենց երեխաները պատասխանեց․ «Ձեզ առողջություն եմ ցանկանում։ Իսկ ձեզ հովանավորողներին Աստված կպատժի»։

Փաստենք հետևյալը, կալանքի տակ գտնվելու ու բանտախցում զուգարանակոնքի տակ գիշերելու փոխարեն, մանկավաճառ վիժվածը նայելով դժբախտ մայերի աչքերին զոհի կարգավիճակով խոսում է Աստծուց։ Ինչպե՞ս գնահատել տեղի ունեցածը։ Եթե վաղը վիժվածքի փաստաբանը հրապարակի իր վստահորդի լուսանկարները ոչ թե ծեծված այլ ուրիշ բան արված, ոմանք կխոսեն այսպես կոչված «սամասուդի» և բռնության մասին։ Իսկ այդ դեպքում, ո՞վ է լինելու տեղի ունեցածի գլխավոր պատասխանատուն։ Այո, դատարանը, որը ազատության մեջ է թողել վիժվածքին։

Կրկին ցավով պետք է արձանագրենք, որ անկախ չլինելուց բացի, այսօրվա դատական համակարգը շարունակում է վերահսկվել նախկին համակարգի մինչ օրս ազատության մեջ գտնվող տարատեսակ վիժվածքների կողմից։ Կալանքի տակ գտնվող, բայց վիզը ոչ մի կերպ չբարակող տուշոնկի Մանվելը ազատ է արձակվում։ Ազատության մեջ են մարտի 1-ի գործով մեղադրյալներ Արմեն Գևորգյանը, Խաչատուրովը և մյուսները։

Ազատության մեջ են Սերժի Վաչոն, քրեական մյուս տարրեն ու վերջապես Սերժը։ Արդեն մեկ ու կես տարի Մարտի 1-ի գործով դատախազները չեն կարողանում կարդալ մեղադրական եզրակացությունը։ Դատական համակարգի կնքահայր Հրայր Թովմասյանը ժիպտը դեմքին գալիս է եկեղեցի և նստում երկրի առաջին դեմքերի կողքին։ Լավ, բա հետո՞։ Մենք շարունակ կարող ենք մեղարդել նախկիններին, բայց դա որևէ խնդիր չի լուծելու։

Ողբերգություն հիշեցնող այս իրավիճակի պատասխանատուն երկրի իշխանությունն է։ Մեղավոր է ազատ դատական համակարգ չձևավորելու համար։ Մեղավոր է, թավշյա և հանդուրժող մոտեցումների համար։ Մեղավոր է սխալ և կործանարար մարտավարություն որդեգրելու համար։

Սթափ գնահատելով իրավիճակը և իրերն իրենց անուններով կոչելով եկեք մի պահ գիտակցենք, թե ուր է տանում մեզ այս ճանապարահը։ Իսկ սպասվող հետևանքների և վտանգների մասին այս պահին նախընտրում եմ լռել։

Հավանե՞լ եք նյութը. Կիսվեք ընկերների հետ