Հերթական սարսափելի ավտովթարը՝ Գորիս-Երևան ավտոճանապարհին

Հերթական սարսափելի ավտովթարն է տեղի ունեցել Գորիս-Երևան ավտոճանապարհին:

Օգոստոսի 10-ին` ժամը 23:00-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Մ-2 ավտոճանապարհի Գորիս-Երևան հատվածի 12-կմ-ին տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ «Nissan Teana» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ա.Ա., ծնված 1990 թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատածից և կողաշրջվել. վարորդը տեղում մահացել է:

Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելն ավտոմեքենայի ուղևորներ Ս.Գ.-ն և Գ.Մ.-ն (ծնված 1991 թ.) հոսպիտալացվել են Գորիսի ԲԿ, որտեղ տուժածների առողջական վիճակը բժիշկները գնահատել են ծանր:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը:

Հավանե՞լ եք նյութը. Կիսվեք ընկերների հետ
error: Content is protected !!