Հարուցվել է քրեական գործ՝ զինակոչիկներ տեղափոխող ավտոբուսի միջադեպի առթիվ

Ռազմական ոստիկանությունում քրեական գործ է հարուցվել՝  զինակոչիկներ տեղափոխող ավտոբուսի հետ կապված հունվարի 8-ին արձանագրված միջադեպի փաստի առթիվ: Այս լուրը հայտնել է ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը։

Արևիկ Խաչատրյանը հայտնել է. «Ռազմական ոստիկանությունում փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ ՔՕ-ի 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով։ Դատախազական հսկողությունն իրականացնում է Զինվորական դատախազությունը»:

Հիշեցնենք, որ հունվարի 8-ին դեպի հավաքակայան երթեւեկող ավտոբուսը շրջափակվել է քաղաքացիական մեքենաներով, մի խումբ երիտասարդներ լցվել են ավտոբուս՝ կռվի նպատակով, սակայն տեսանյութում լսվում է, որ նրանք միմյանց կոչ են  անում դադարեցնել պլանավորածը՝ ասելով «նկարում են, մի՛ արեք»:

Աղբյուր՝ lurer.com

Հավանե՞լ եք նյութը. Կիսվեք ընկերների հետ
error: Content is protected !!