Հապաղումը կարող է կործանարար լինել. բժիշկն ահազանգում է

Բժիշկ Արտավազդ Սահակյանը դիմել է ՀՀ կառավարությանը՝ ֆեյսբուքյան էջում գրառում կատարելով․

«Նորից եմ դիմում ՀՀ կառավարությանը:

Աշխարհում՝ հատկապես Եվրոպայում, իրավիճակը սրընթաց վատթարանում է։ Հնարավոր անդառնալի կորուստներից խուսափելու նպատակով անհրաժեշտ է կիրառել խստագույն միջոցառումներ՝ ներգրավելով ուժային կառույցների հնարավորությունները՝ մարդկանց տեղաշարժը և շփումը բացառելու նպատակով։

Երևանի փողոցներում առայժմ տիրում է աշխուժություն և եռուզեռ։ Հապաղումը կարող է կործանարար լինել։

Հուսով եմ, որ մեր քաղաքացիներն ըմբռնումով կմոտենան ստեղծված իրավիճակին՝ իրենց կարգապահությամբ օգնելով բժիշկներին, ովքեր հիմա առաջնագծում են։ Դրանով իսկ կարող եք ձեր աջակցությունը ցուցաբերել առողջապահության նախարարությանը»։

Հավանե՞լ եք նյութը. Կիսվեք ընկերների հետ