Հայտնի է Նոր Հաճնում մահացած երեխաների հոր վերաբերյալ որոշումը. արդյո՞ք նա կժամանի Հայաստան

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Թագուհի Զազարյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել.

На изображении может находиться: 1 человек, сидит

Մի քանի ժամ առաջ մամուլում տեղեկություն տարածվեց, որ երեկ Նոր Հաճնում ողբերգական դեպքի արդյունքում մահացած չորս երեխաների հայրը և տարեց կնոջ որդին ձերբակալվել է Ուկրաինայի օդանավակայանում։

Տեղեկացնում եմ, որ դեպքը տեղի է ունեցել ոչ թե Ուկրաինայի, այլ Ռոստովի օդանավակայանում։ Արդեն կապվել եմ ձերբակալված քաղաքացու՝ Ռոստովում գտնվող ազգականների հետ, իրենց միջոցով նաև գործով զբաղվող իրավապահների կոնտակտները փոխանցել ենք տեղի հյուպատոսարանին։ Այս պահին Ռոստովում ՀՀ գլխավոր հյուպատոս Վարդան Ասոյանը զբաղվում է հարցով։ Շնորհակալություն եմ հայտնում ՀՀ Աշխատանքի և Սոցիալական հարցերի նախարարությանը, ՀՀ Անվտանգության խորհրդի գրասենյակին, ՀՀ Միգրացիոն ծառայությանը, ՀՀ ԱԳՆ աշխատակազմին արագ արձագանքելու և տեղեկության հետքերով գնալու համար։

На изображении может находиться: 1 человек, борода и текст

Քիչ առաջ Ռոստովում ՀՀ հյուպատոսարանից հայտնեցին, որ վաղը արագացված կարգով դատ կազմակերպեն և այնուհետև, ըստ պայմանավորվածության, մյուս օրը Արմանը կլինի Հայաստանում։

На изображении может находиться: 1 человек, в помещении

Հավանե՞լ եք նյութը. Կիսվեք ընկերների հետ