Հայտնի են ողբերգության հանգամանքները, թե ինչպես է հայրը պատուհանից դուրս գցել 4 ամյա դստերը

Ինչպես հաղորդում է NGS24.ru պորտալը, Կրասնոյարսկում ողբերգական դեպք է տեղի ունեցել: Հայրը գտնվել է ալկոհոլի և թմրանյութերի ազդեցության տակ, ինչի հետևանքով 4 ամյա դստերը ցած է գցել հանրակացարանի 4-րդ հարկից:

Փոքրիկի դին գտել են հանրակացարանի պատուհանների տակ: Կասկածյալը 44 տարեկան է: Ընտանիքն ապրում էր մանկական նպաստով:

Նրանց ավագ որդին գրեթե ողջ ժամանակ գտնվել է հանրակացարանի միջանցքում: Հայրը նրան էլ էր ցանկացել դուրս նետել լուսամուտից, մինչև աղջկա ծնվելը:

«Ընտանիքն այստեղ ապրում է 2014 թվականից: Ես չգիտեմ՝ թմրանյութեր օգտագործո՞ւմ են, թե՞ ոչ, բայց 1.5 տարեկան տղան անընդհատ միջանցքում է, իսկ ոստիկանությունը հաճախ է այցելում նրանց: Ամուսիններն անընդհատ վիճում են,- պատմել է հարևաններից մեկը:

Երեխայի հոր նկատմամբ հարուցվել է քրեական գործ՝ սպանության հոդվածով:

Հավանե՞լ եք նյութը. Կիսվեք ընկերների հետ