Հայկ Սարգսյանը՝ Բաղրամյան 26-ը «զվարճանքի վայր» դարձնելու և այնտեղ աղջիկների տանելու մասին

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով վերջին օրերին համացանցում տարածված լուսանկարին և շրջանառվող լուրերին, իբր ինքը Բաղրամյան 26-ը «զվարճանքի վայր» է դարձրել:

Картинки по запросу հայկ սարգսյան աղջիկների հետ

Գրառման մեջ ասվում է.

-Նախ այս հոդվածի լուսանկարը արվել է 2017թվականին՝ մինչև հեղափոխությունը և, բնականաբար, ոչ Բաղրամյան 26-ում: Ի դեպ, ի՞նչն է արտառոց այդ լուսանկարում միայն վարկաբեկելու մոլուցքով բռնվածը կարող է մեկնաբանել:
Հոդվածում տեղադրված է նաև տեսանյութ, որտեղ մի աղջիկ լուսանկարել է շենքի պատերը դրսից ու ներսից և որոշ մամուլ կոչվածներ որոշել են դա կապել ինձ հետ՝ իբրև Բաղրամյան 26-ը «սարքել են զվարճանքի վայր»:
Տարբեր ժամանակներում արված հազարավոր նկարներ և սելֆիներ կան այդ շենքի ֆոնին և շենքում, որոնք արել են տարբեր առիթներով շենք մտած մարդիկ, կից տեղադրել եմ համացանցից վերցված մի քանի այդպիսի օրինակ:
Կրքոտ պար էիք ասել, հիշեցի՝ ինձ վարկաբեկելու կիրքը ձեզ հանգիստ չի տալիս, բայց ոչինչ, դուք կավելացնեք միայն իմ փաստաբանի ծանրաբեռնվածությունը:
Հանգիստ եղեք, կարող եք ամեն օր սուտ լուրեր գրել, մենք էլ ստիպված ամեն օր դատարան դիմելու փաթեթ կպատրաստենք: Զգուշացնեմ, որ հետո ստիպված եք լինելու դրանց հերքումները կայքի ու թերթի առաջին էջերում տեղադրել:

На данном изображении может находиться: 1 человек, стоит и обувь

Նախ այս հոդվածի լուսանկարը արվել է 2017թվականին՝ մինչև հեղափոխությունը և, բնականաբար, ոչ Բաղրամյան 26-ում: Ի դեպ, ի՞նչն…

Опубликовано Hayk Sargsyan / Հայկ Սարգսյան Понедельник, 8 июля 2019 г.

 

Հավանե՞լ եք նյութը. Կիսվեք ընկերների հետ
error: Content is protected !!