«Հայաստանը ոչ մեկին ոչ մի խնդրանքով չի դիմել». Նիկոլ Փաշինյանը՝ Ուշակովի հայտարարության մասին

«Հայաստանը ոչ մեկին ոչ մի խնդրանքով կամ առաջարկով չի դիմել: Ասել ենք՝ ունենք մեր թեկնածուն ՀԱՊԿ-ում ու հետևողականորեն շարունակում ենք բանակցել մեր թեկնածուի շուրջ»,- Երևանի մետրոպոլիտենում քարոզարշավի ժամանակ, լրագրողների հետ զրույցում ասել է Նիկոլ Փաշինյանը: «Գլխավոր քարտուղարի հարցն ամենակարևորը չէ: Ավելի լուրջ հարցեր են քննարկվում ու դրանցից մեկը՝ ՀԱՊԿ էֆեկտիվության ու անդամ երկրների փոխադարձ պարտավորությունների, դրանց կատարման մեխանիզմների հարցն է»:

Հիշեցնենք՝ ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովն ասել էր, որ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) երկրների առաջնորդների գագաթնաժողովը, որը նշանակված էր դեկտեմբերի 6-ին, չեղարկվել է՝ հաշվի առնելով ընտրություններին նախապատրաստվող Հայաստանի խնդրանքը:

Աղբյուր՝ Մամուլ.am

Հավանե՞լ եք նյութը. Կիսվեք ընկերների հետ