Կուտոյանն ակնարկել էր, որ ապրել չի ուզում. նոր մանրամասներ

«Հրապարակ»-ը գրում է.

«ԱԱԾ նախկին տնօրեն Գեորգի Կուտոյանի առեղծվածային մшհվшն հետ կապված՝ մեզ ասացին, որ նա Լոնդոնից վերադառնալուց հետո ընկճված, դեպրեսիվ վիճակում է եղել, ինչը նկատել են հարազատները:

«Ինձ անպետք մարդ եմ զգում». Կուտոյանն ակնարկել է, որ ապրել չի ուզում

Մի առիթով նա կնոջն ասել է․ «Ինձ անպետք մարդ եմ զգում», անգամ ակնարկել է, որ ապրել չի ուզում: Վերջին անգամ հունվարի 6-ին է տան մեջ կրшկել: Պատմեցին, որ կինը, կանխազգալով ամուսնու մտադրությունը, չկրակած փամփուշտները հավաքել պահել է, սակայն նրան հաջողվել է ինչ-որ տեղից նորից փամփուշտ ճարել: Ամեն դեպքում, նրան ճանաչողները տարակուսած են, թե ինչը կարող էր դրդել կայուն բնավորությամբ մարդուն՝ նման քայլի գնալու»:

Հավանե՞լ եք նյութը. Կիսվեք ընկերների հետ