Կորոնավիրուսի 2 նոր դեպք ունենք․ մարզպետը նոր մանրամասներ է հայտնում

Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել․

«Արարատի մարզում կորոնավիրուսի 2 նոր դեպք ունենք». Գարիկ Սարգսյան

«Արարատի մարզում, վերջին տվյալներով, կորոնավիրուսի 2 նոր դեպք ունենք։ Վարակակիրների ընդհանուր թիվն այս պահին 175 է։

Ցավոք, Արտաշատի բժշկական կենտրոնում առավոտյան արձանագրվել է մահվան դեպք։ Երևան քաղաքի բնակիչ 93-ամյա պացիենտն ունեցել է կորոնավիրուսային հիվանդություն, հաստատված աջակողմյան թոքաբորբ։ Տղամարդն ունեցել է ուղեկցող քրոնիկ հիվանդություններ, այդ թվում՝ շագանակագեղձի քաղցկեղ, զարկերակային հիպերտոնիա։

Շատ կարևոր է, որ շարունակենք խստագույնս պահպանել պարետատան բոլոր ցուցումները։ Հիմա, առավել քան երբևէ, պետք է լինենք պատասխանատու և համախմբված։ Տանը մնալով օգնում ենք մեր երկրին հաղթահարել այս լուրջ մարտահրավերը։

Առողջ եղեք»։

📍Արարատի մարզում, վերջին տվյալներով, կորոնավիրուսի 2 նոր դեպք ունենք։ Վարակակիրների ընդհանուր թիվն այս պահին 175 է։…

Опубликовано Garik Sargsyan / Գարիկ Սարգսյան Среда, 8 апреля 2020 г.

Հավանե՞լ եք նյութը. Կիսվեք ընկերների հետ