Կին պետական գործիչները հայտարարություններ անելիս, պետք է հաշվի առնեն իրենց խոսքի ազդեցությունը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ավագ դուստրը՝ Մարիամը, իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել.

На изображении может находиться: один или несколько человек, люди сидят, солнечные очки, часть тела крупным планом и в помещении

Երկար ժամանակ Հայաստանը չի գործածել ճշգրիտ քաղաքականություն կանանց և աղջիկների իրավունքները լիարժեք պաշտպանելու համար: Հայաստանի պետական ինստիտուտներում իշխել են տղամարդիկ, իսկ այն կանայք, ովքեր, ըստ էության, գտնվել են որոշումներ կայացնողի դերում, միշտ սպասել են իրենց անմիջական ղեկավարների հրահանգին՝ քայլեր ձեռնարկելու կամ որոշումներ կայացնելու համար: Իհարկե, սրանք մեղադրանքներ չեն, քանի որ միջավայրը եղել է չափազանց հուսալքող կին առաջնորդների, պետական հաստատություններում կին աշխատակիցների կամ Ազգային ժողովի կին պատգամավորների համար: Բայց նաև պետք է նշել, որ շատ ժամանակներ հենց իրենք, պետական համակարգում աշխատող կանայք պատշաճ չեն արձագանքում կանանց իրավունքները ոտնահարող իրադարձություններին ու հաճախ իրենք պաշտպանում են իրենց տղամարդ առաջնորդների կարծիքը: Բայց, կարծում եմ, երբ խոսքը վերաբերում է Հայաստանի բոլոր կանանց բարօրությանը ու իրավունքների պաշտպանությանը, կին պետական գործիչները որոշումներ կայացնելիս կամ հայտարարություններ անելիս, միանշանակ պետք է ամեն ինչից զատ հաշվի առնեն իրենց խոսքի ու գործողությունների ազդեցությունը կանանց իրավունքների պաշտպանության վրա:

Հավանե՞լ եք նյութը. Կիսվեք ընկերների հետ