Ծնվել է Մերի Մակարյանի բալիկը. հայտնի է երեխայի սեռը

Մերի Մակարյանը օգոստոսի 14-ին ունեցել է իր առաջնեկին: Երեխան ծնվել է ԱՄՆ-ում, որտեղ ամուսինները բնակություն են հաստատել:

Tert.am Life-ն հայտնել էր, որ դերասանուհին սիրելիին՝ Վարդանին դուստր է պարգևելու։ Ավելի վաղ Մերին նշել էր, որ մարդու կյանքում ամենակարևոր և պատասխանատու առաքելությունը ծնող դառնալն է։

Այս թեմայով Մերի Մակարյանի մայրիկը՝ Ռուզաննա Ավոյանը ֆեյսբուքյան էջում գրել է․

«14.08.2019 Ծնվեց մեր հրաշքը։ Սուրբ կույսի հովանու ներքո։ Աստված ամուր պահի իմ հրեշտակին և իր անուշ մայրիկին»։

Հավանե՞լ եք նյութը. Կիսվեք ընկերների հետ