Լևոն Քոչարյանի անդրադարձը՝ Գեորգի Կուտոյանի մահվանը․ օդի մեջ խոսում են ոչնչությունները․․․

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդին՝ Լևոն Քոչարյանը, Twitter-ի իր էջում անդրադարձել է ԱԱԾ նախկին պետ Գեորգի Կուտոյանի մահվանը և գրառում կատարել․

 «#90ականներ»

Գրառմանն ի պատասխան՝ օգտատերերից մեկը գրել է. «90 ականները համարյա 11 տարի առաջ էր, երբ իշխանական էլիտայի հրամանով կրակում էին խաղաղ քաղաքացիների վրա»:

Լևոն Քոչարյանն անտարբեր չի անցել թվիթի կողքով և պատասխանել է օգտատիրոջը.

«Երեկվանից ինձ պարզ դարձավ քո մանիպուլյատիվ, ոչ օբյեկտիվ, հնարավորա նաև ուղղորդված լինելը: Հետդ դիսկուսիա անելու րիզոն չկա: 2 տարիա էս ասածդ չեն կարում ապացուցեն: Ավել բան գիտես, գնա ՀՔԾ, թե չէ օդի մեջ խոսում են ոչնչությունները: Չշարունակելի»:
Հավանե՞լ եք նյութը. Կիսվեք ընկերների հետ