Ինքը վարակված է կորոնավիրուսով, ունի երկկողմանի թոքաբորբ, շնչահեղձ է լինում․․․ կինն ու երեխան նույնպես հիվանդ են, բայց նրանց չեն հոսպիտալացնում

Տարոն Առաքելյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել․

Երկար տարիների ուսանողական ընկերս՝ Գեորգի Հակոբյանը խնդրում է, որ իրեն շտապ տանեն հիվանդանոց և փրկեն կյանքը: COVID 19 տեստը հաստատված է, ունի երկկողմանի թոքաբորբ և հիմա շնչահեղձ է լինում: Ասաց, որ շտապ օգնությունից ասել են, որ տեղ չկա, ու միայն ծայրահեղ հիվանդների մոտ են գալիս, բայց իր վիճակն էլ հենց ծայրահեղ վատ բնութագրեց, քանի որ ուժ չունի շարժվելու և չի կարողանում շնչել: Կինը և երեխան նույնպես վարակված են: Անգամ կոմպյուտերային տոմոգրաֆիայի համար ստիպված է եղել մի կերպ ինքնուրույն գնալ բուժ հաստատություն, վճարել ու նկարել թոքերը: Կաթիլային ներարկում միացնող բուժքույր, կամ բժիշկ էլ չկա, որ գան օգնեն իրենց:
Խնդրում եմ առողջապահական համակարգի բոլոր ընկերներիս, նախարարության աշխատակիցներին — փրկեք մեր ընկերոջ կյանքը՝ ՏԱՐԵՔ ՀԻՎԱՆԴԱՆՈՑ!!!
Գեորգիի հեռախոսի համարն է ՝ (091) 41-60-54:
Խնդրում եմ բոլորին՝ տարածեք այս խնդրանքը, փրկենք մարդու կյանքը:

Երկար տարիների ուսանողական ընկերս՝ Գեորգի Հակոբյանը խնդրում է, որ իրեն շտապ տանեն հիվանդանոց և փրկեն կյանքը: COVID 19…

Опубликовано Taron Arakelian Вторник, 2 июня 2020 г.

Հավանե՞լ եք նյութը. Կիսվեք ընկերների հետ