Ինչպես միշտ հակիրճ և դիպուկ․ Նվեր Մնացականյանի 1 րոպեի նոր թողարկումը

Картинки по запросу Мнацаканян/Time: «Спикер» парламента Армении или спаситель детских жизней

Հեշտ չէ լավ բժշկից ստանալ քաղաքական պատասխանատու։ ԱԺ-ի մեր նախկին նախագահը երևի ծուղակում էր հայտնվել դեռ այն ժամանակ, երբ համաձայնեց դառնալ մոնոլիտ իշխանության խոսնակը։ Չգիտեմ, փորձառու բժիշկը գիտեր, որ դա համաձայնություն էր նախևառաջ ինքնիրավչության կորստի հետ, որից նա լիուլի օգտվում էր որպես երեխաների կյանքի փրկարար։ Հիմա, երբ հոգեկերտվածքով բժշկից պահանջում են քաղաքական մնջախաղին մասնակցության գինը, առաջանում է ով է վճարելու հարցը․ բժիշկը, թե քաղաքական գործիչը։ Պարզ է, որ բժշկի վաստակած կերպարը փրկելու համար պետք է վճարի չկայացած քաղաքական գործիչը։ Բայց ամբողջ խնդիրն էլ այն է, որ բժիշկը վճարում է ուրիշի փոխարեն, որի մասին նա երբեք չի աղմկի։ Ուրեմն, ավելի լավ չէ հասկանալ, թե ում է պետք բժշկի քաղաքական խարակիրին, երբ պարզ է, չէ, որ նա գնահատվել և գնահատվելու է որպես հմուտ մանկաբույժ, այլ ոչ թե ինչ որ գաղջ պահի սահմանադրական ավանտյուրայի անպատեհ մասնակից․․․

Հավանե՞լ եք նյութը. Կիսվեք ընկերների հետ