Երկար սպասված լուր. կբարձրանան կենսաթոշակները

Երեկ՝ հուլիս 10-ին, կառավարության արտահերթ նիստի ժամանակ նոր որոշում է կայացվել՝ կենսաթոշակների բարձրացման վերաբերյալ:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն հայտարարություն կատարեց.

-Քննարկման շրջանակներում որոշում կայացվեց, որ 2020 հունվարի 1-ից ՀՀ-ում 10 տոկոսով կբարձրանան կենսաթոշակները:

Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ որոշում է կայացվել նաև, որ սեպտեմբերի մեկից կառավարությունը կփորձի միանգամից մեկ ծրագրի շրջանակում լուծել 1988 թվականի երկրաշարժի հետևանքով բնակարան կորցրած այն քաղաքացիների խնդիրները, որոնց նկատմամբ պետության ունեցած պարտավորությունները դե յուրե այս պահին արձանագրված են:

Նա նաև նշեց, որ հուլիսի 1-ից զինվորականների աշխատավարձը բարձրացել են:

Ըստ վարչապետի՝ քննարկված հաջորդ կարևոր խնդիրը հետևյալն է՝ ապահովել բարձր տնտեսական աճի ցուցանիշներ: «Այդ խնդրի լուծումը մենք տեսնում ենք վերամշակվող, տեխնոլոգիական արդյունաբերության, զբոսաշրջության զարգացման ուղղություններով»,- ասաց նա:

Դիմելով էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանին՝ վարչապետն ասաց, որ պետք է ստեղծել աշխատանքային շրջանակ, որը կներառի վերամշակող արդյունաբերության ոլորտի ձեռնարկություններին: «Խոսքը այն ձեռնարկությունների մասին է, որոնք «հում» հումքից ստանում են վերջնական արտադրանք:

Եկեք պայմանավորվենք, որ այս ընկերությունների հետ աշխատանքներ սկսենք մինչև օգոստոսի 20-ը:

Մինչև օգոստոսի 20-ը քննարկումներ ունեցեք, իսկ այդ օրը հանդիպում կունենանք և կամփոփենք արդյունքները»,- ասաց նա:

Հավանե՞լ եք նյութը. Կիսվեք ընկերների հետ