Եկվորյակ երեխաներին թողել է տանը միայնակ և մի շաբաթ չի վերադարձել. փոքրիկները մնացել են քաղցած և ծարավ

Հարևանները նկատել են, որ բնակարանում մեծահասակներ չկան, իսկ ավելի ուշ հայտնաբերել են, որ տանը միայնակ մնացել են 1 տարեկան երկվորյակ երեխաներ: Փոքրիկները եղել են ծանր վիճակում՝ հյուծված, ջրազրկված և ուշաթափված:

Շտապօգնության բժիշկները նրանց տեղափոխել են վերակենդանացման բաժանմունք. նրանց վիճակը ծայրահեղ ծանր է:

Ինչպես պարզվել է, երեխաների ծնողները հարևանուհիներից մեկի խնամքին են հանձնել նրանց ու մեկնել Խիմկի քաղաք՝ աշխատելու: Երեխաների մայրը՝ Իննան, միայն հանգստյան օրերին է այցելել երեխաներին:

Նա պատմել է, որ մոտ 4000 ռուբլի է տվել դայակին՝ սնունդի և տակդիրների համար, սակայն վերջինը երեխաների վրա դուռը փակել է, գումարը վերցրել և գնացել խմելու:

Արդյունքում երկվորյակները մեկ շաբաթ մնացել են առանց ջրի ու ուտելիքի, գրում է «ԼայֆՆյուզ»-ը:

Հավանե՞լ եք նյութը. Կիսվեք ընկերների հետ