Դուք խմբագրի մակարդակից դուրս չեք գալիս․ Վիգեն Սարգսյանը` Նիկոլ Փաշինյանին

Փաշինյանը հակադարձելով նշեց՝ «Հեղափոխության էֆեկտն այն է, որ ՀՀԿ-ն ուղիղ եթերում աղերսում է մարդկանց, որ ժողվուրդ միայն մենք կարող ենք ձեզ ներկայացնել․Դե 20 տարի ներկայանցնեիք»,- այս մասին այսօր 11 քաղաքկան ուժերի Հանրային հեռուստաընկերության եթերում բանավեճի ժամանակ ասաց «ԻՄ քայլը» դաշինքի նախընտրական ցուցակը գլխավորող, վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը։

Ի պատասխան ՀՀԿ նախընտրական ցուցակում առաջին համար Վիգեն Սարգսյանը նշեց․ «Շատ ավելի պատվով ենք ներկայացրել։ Մեզ քարտուղարներ չեն պատասխանել մայրաքաղաքներից, մեր հետ նախագահներ են խոսել։ Իսկ Ձեր հետ մամուլի քարտուղարներն են խոսում, Դուք խմբագրի մակարդակից դուրս չեք գալիս»։

Նիկոլ Փաշինյանը հակադարձեց․ «Դուք ոչ մի տեղ ձայն չեք ունեցել, Ձեզ ինչ ասել են, ասել եք՝ եղավ շեֆ  ու հետ եք եկել»։

Աղբյուր՝  Լուրեր.com

Հավանե՞լ եք նյութը. Կիսվեք ընկերների հետ