Դեռևս որոշել են ոստիկանություն չդիմել, քանի որ մեծ հույս ունեմ, որ տվյալ անձիք կվերադարձնեն այն ինչը իրենց չի պատկանում, այլապես ստիպված կլինեմ գործի դնել օրենքը

Մեր համաքաղաքացիներից մեկը դիմում է խնդրանքով.

Սիրելի ընկերներ։
Օրեր առաջ շատ տհաճ միջադեպ է տեղի ունեցել։
Այս գրառումն անում եմ, քանի որ չեմ ուզում իմ երկրում անպատժելիություն հանդուրժել։
Հոկտեմբերի 3 ին Դալմա Գարդեն Մոլի Փուլ Էնդ Բիր խանութում գնումներ էի կատարում, և քանի որ ձեռքիս միքանի շոր կար ՝մի պահ iphone 6 և iphone 8+ հեռախոսներս դրեցի խանութում գտնվող սեղաններից մեկի վրա։
Վարկյաններ անց արդեն հասկացա, որ 2 հեռախոսս էլ անհետացել են։
Ձայնագրությունում պարզ երևում է, թէ ինչպես են այս երկու անձիք, ասես ոչինչ չի պատահել, ժպիտը դեմքներին լքում սրահը։
Դեռևս որոշել են ոստիկանություն չդիմել, քանի որ մեծ հույս ունեմ, որ տվյալ անձիք կվերադարձնեն այն ինչը իրենց չի պատկանում, այլապես ստիպված կլինեմ գործի դնել օրենքը։
Խնդրում եմ տարածել, որպեսզի նման երևույթները նվազեն, ու նման քայլ անելուց առաջ մարդիկ հազար անգամ մտածեն։
Չէ որ ապրում ենք մի դարում, ուր ամեն քայլը հնարավոր է տեսագրել, և facebook յան հարթակը օգտագործել նմանատիպ տգեղ արարքները կանխարգելելու համար։

Կանխավ շնորհակալություն։

Հավանե՞լ եք նյութը. Կիսվեք ընկերների հետ