Դավիթ Տոնոյանը խոսել է իր պաշտոնից ազատման լուրերի և վարչապետի հետ հարաբերությունների մասին

/filemanager/uploads/Davit_Tonoyan_2.jpg

ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն այսօր ԱԺ–ում, լրագրողների հետ զրույցում, խոսել է իր հրաժարականի մասին տարածված լուրերի վերաբերյալ՝ հերքելով դրանք.

-«Չկա այդպիսի բան»,– ասաց Տոնոյանն` ի պատասխան լրագրողների հարցերի։

Հարցին՝ տարաձայնութուններ ունի՞ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, Դավիթ Տոնոյանը պատասխանեց.

«Չեն կարող տարաձայնություններ լինել։ Որպես կառավարության անդամ՝ շատ սինխրոնիզացված աշխատանք է ծավալվում»:

ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի հրաժարականն ու նրա վերջինի հայտարարությունը սպայի պատվի մասին Տոնոյանը հրաժարվեց մեկնաբանել` ասելով. «Առանց որևիցե պատճառի չի լինում հրաժարական»։

Իսկ ՀՀ ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանի հնարավոր հրաժարականի մասին
Դավիթ Տոնոյանը տեղյակ չէ:

«Ես հերքում եմ այդ թեմայի հետ կապված որևէ քննարկում Ազգային անվտանգության խորհրդում», — լրագրողների հետ զրույցում ասաց նախարարը։
Լրագրողները նաև հետաքրքրվեցին՝ արդյո՞ք ուժային մարմինների ղեկավարների հրաժարականները ազգային անվտանգության տեսանկյունից վտանգ չեն ներկայացնում, ի պատասխան Տոնոյանն ասաց. «Չեմ կարծում, համակարգ է գործում»:

Հավանե՞լ եք նյութը. Կիսվեք ընկերների հետ