Դավիթ Տոնոյանը պարզաբանել է. Արդյո՞ք ինքը կազատվի զբաղեցրած պաշտոնից

Չեմ հանդիպել վարչապետի հետ, չեմ հասկանում ինչ լուր է, —  ասել է ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը լուրերին, որ ինքն ազատվել է զբաղեցրած պաշտոնից։

Հարցին, ասինքն ինքը չի ազատվել, նա նշեց. «Չկա նման բան»։

Ավելի վաղ, Irakanum.am կայքը, հղում կատարելով իր աղբյուրներին, հայտնել էր, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարությունում հանդիպում է ունեցել Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի հետ, և տեղեկացրել, որ վերջինս ազատվում է զբաղեցրած պաշտոնից: Փաշինյանը համապատասխան որոշումն արդեն իսկ ուղարկել է նախագահ Արմեն Սարգսյանին:

Հավանե՞լ եք նյութը. Կիսվեք ընկերների հետ